ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն գտնվում են «համապատասխան պետությունների» ազդեցության տակ եւ ի վիճակի չեն միջազգային անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնել: Այսօր՝ փետրվարի 19-ին, նման տեսակետ է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով երկրի ԶՈՒ հրամանատարական կազմի առջեւ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նման կազմակերպությունները, որպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, գտնվում են համապատասխան պետությունների ակնհայտ ազդեցության տակ: Եթե ուղիղ խոսենք, նրանք այլեւ ոչ մի միջազգային անվտանգության գործառույթներ չեն կարող իրականացնել: Նրանք ունակ չեն ոչ արդյունավետորեն անվտանգություն ապահովել, ոչ գլոբալ խնդիրներ ու ժամանակակից հարցեր»,-ասել է Բելառուսի նախագահը: