Հայաստանի Կառավարությունը ամենամյա պարգեւներ կհանձնի ապրանքների եւ ծառայությունների բարձր որակի համար։ Ինչպես փետրվարի 19-ին կայացած Կառավարության նիստին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, 2014թ. կպարգեւատրվեն 6 ընկերություններ, որոնց թվում՝ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Գյումրիի գարեջուր» ԲԲԸ-ն, «Դուստր Մարիաննա» ԲԲԸ-ն, «Դիլիջան հանքային ջրերի գործարան» ԲԲԸ-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն ու «Մեղրի ճանապարհաշինարարության շահագործում» ճանապարհաշինարարական ընկերությունը։

Հիշեցնենք, որ ծառայությունների եւ ապրանքների բարձր որակի համար պարգեւները հանձնվում են ամեն տարի տնտեսության բոլոր ճյուղերի ընկերությունների շրջանում կատարված ընտրության արդյունքում։