Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  երկկողմանի փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ճանապարհը երթեւեկելի դարձնելու նպատակով վրացի ճանապարհաշինարարների կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ: