Լոռու մարզի Ուռուտ գյուղում երիտասարդ կինը ծննդաբերել է, սակայն նորածինը մահացել է եւ նա ինքնուրույն, առանց պատկան մարմիններին տեղյակ պահելու թաղել է երեխային: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ կինը ծննդաբերել է ինքնուրույն գյուղում գտնվող տնակներից մեկում: Կինն ասել է, որ երեխան մահացել է, այդ պատճառով տարել են եւ թաղել նրան:

Ուռուտի գյուղապետ Սերգո Ջուլհակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման դեպքի մասին տեղեկատվություն չունի, գուցե նա այլ տարածքի բնակիչ է, ուղղակի իրենց մոտ է եղել դեպքը: