Փետրվարի 19-ին Աստանայում տեղի ունեցավ գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի ցուցադրությունը: Բազմաթիվ ներկաների թվում էր նաեւ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը:
Ֆիլմը ցուցադրվեց նաեւ Ալմաթի, Ատիրաու, Պավլոդար, Պետրոպավլովսկ, Ուրալսկ, Ուստ Կամենոգորսկ քաղաքներում: Ընդ որում, այն Ալմաթիում էկրան բարձրացավ միանգամից 10 կինոթատրոնում:





























