Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգում ատամնաբույժ Ռաշմի Պատելին մեղադրել են անզգուշությամբ 64-ամյա այցելու Ջուդի Գանի մահվան մեջ մասնակցություն ունենալու համար: Այս մասին գրում է Associated Press-ը:
Մեկ այցելության ընթացքում Գանի 20 ատամը հեռացրած բժշկին նաեւ մեղադրում են ապացույցները կեղծելու մեջ: Ըստ Lenta-ի, ատամնաբույժը հերքում է բոլոր մեղադրանքները: Նա ազատության մեջ է՝ 25 հազար դոլար գրավի դիմաց:
2014 թվականի դեկտեմբերին նահանգի ատամնաբույժների հանձնաժողովը կասեցրել է Պատելի բժշկական լիզենցիան՝ մինչեւ նրա գործունեության հետաքննության ավարտը:
Կազմակերպության զեկույցում նշվում է, որ ատամնաբույժը վիրահատություն կատարելիս ուշադրություն չի դարձրել Գանի հիվանդության պատմությանը: Բացի այդ, ըստ հանձնաժողովի զեկույցի, բժիշկն անտեսել է հիվանդի վիճակի վատթարացումը:



























