Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ելույթ ունենալով «Մայդանի» զոհված մասնակիցների հարազատներին պարգեւատրելու արարողությանը, հայտարարել է, թե նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հավերժ այրվելու է դժոխքի կրակներում։

Այդ մասին ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում։

«Մարդկության դեմ հարցերը վաղեմության ժամկետ չունեն։ Բայց եւ ինձ եւ ձեզ հռետորական հարց տամ, Ռուսաստանը երբ է մեզ հանձնելու հանցագործ Յանուկովիչին՝ Մայդանում արյունահեղության գլխավոր մեղավորին։ Ես չեմ կասկածում, որ նա հավերժ այրվելու է դժոխքում, բայց դա արդեն դուրս է երկրային դատարանի իրավազորությունից»,- ասել է Պորոշենկոն։

Նա նաեւ նշել է, թե մեկ տարի առաջ իրենք պայքարում էին ոչ Յանուկովիչի դեմ, քանի որ նա ընդամենը դաժան խամաճիկ էր։