Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրավարի 20-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը` խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի գլխավորությամբ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե քննարկվել են մշակույթի ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը պահանջված է համարել նման ձեւաչափով` օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումների անցկացումը` հավելելով, որ այն թույլ է տալիս ավելի խորը պատկերացնել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:





























