ԱՄՆ պաշտպանության նորանշանակ նախարար Էշթոն Քարթերը նոր պաշտոնում իր առաջին այցով ժամանել է Աֆղանստան, հաղորդում է Reuters-ը։ Այցի մասին նախապես չէր հայտարարվել։

Քարթերը պլանավորում է հանդիպում ունենալ նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայի եւ այլ պաշտոնական անձանց հետ, գրում է Gazeta-ն։

Նախարարը հույս ունի երկրում ամերիկյան առաքելության ավարտից եւ Աֆղանստանից ԱՄՆ զորքերի մեծ մասի  դուրսբերումից հետո նպաստել այնտեղ ապահովության ապահովմանը։