Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին պատմող մինչ այժմ անհայտ մի պատմվածքի ձեռագիրը, որը հավանաբար պատկանել է Արթուր Կոնան Դոյլին։ Այս մասին գրում է The Telegraph-ը։

Ձեռագիրը իր տան ձեղնահարկում  հայտնաբերել է 80-ամյա Ուոլտեր Էլիոթը։ Նա պնդում է, որ պատվածքը պատկանում է Կոնան Դոյլի գրչին։ Վերջինս այն գրել է բարեգործական նպատակով։ 1902թ. շոտլանդական Սելկիրկ քաղաքում ջրհեղեղից փլուզվել էր փայտե կամուրջը։ Երկու տարի անց տեղի բնակիչները նոր կամուրջի կառուցման համար եռօրյա դրամահավաք էին կազմակերպել, գրում է Gazeta-ն։

Միջոցառման մի մասը կազմել է պատմվածքների ժողովածուի հրատարակումը, որին մասնակցել է նաեւ Կոնան Դոյլը։ Սակայն այդ պատմվածքը ժողովածուում մակագրված չէ, այդ պատճառով էլ նրա հեղինակն անհայտ է։