Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը չգիտի, թե ինչու է անընդհատ հայտնվում սպանդալների կենտրոնում:
NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ լրագրողներն ավելի լավ կիմանան, թե ով է այս ամենի հետեւում կանգնած:
«Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Չգիտեմ, թե ով է այս ամենն անում եւ ինչու»,- ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է եւ երկար խոսել չի կարող:
Նշենք, որ Պոլիտեխնիկի եւ Թոքմաջյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. աշնանը հայտնի սեքս սկանդալից հետո լարվեցին Թոքմաջյանի եւ եղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանի հարաբերությունները: Օրեր անց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքից ազատեց Խոեցյանին, այնուհետեւ արդեն վերջինիս մորեղբորը՝ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանին: Այս տարվա փետրվարին էլ արդեն Թոքմաջյանի դեմ դուրս եկավ ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը:





























