ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում տարեց մի կին 100 կգ աղ է գնել «սեւ օրվա» համար պահելու նպատակով։ Այս մասին գրում է FlashNord-ը։

«Ես աղ եմ շաղ տալիս տան մոտակա ճանապարհներին, ինչպես նաեւ  պահում եմ աղ դնելու համար։ Այն ինձ պետք է գալիս նաեւ ամռանը թփերը վնասակար միջատներից պաշտպանելու համար»,- ընդգծել է թոշակառու կինը՝ հավելելով, որ միանգամից այդքան շատ աղ է գնել՝ վախենալով աղի գնի բարձրացումից։

Ավելի վաղ Նիժնի Նովգորոդի շրջանի մեկ այլ բնակիչ ծախսել էր 4 ամսվա իր թոշակը 320 կգ հնդկաձավար գնելու համար։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են կնոջից գնել հնդկաձավարը։