ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի եւ ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, հունվարի 15-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում եւս մեկնարկեց դատապարտյալ եւ կալանավորված անձանց նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, ինչի արդյունքում էլ, փետրվարի 20-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 27 դատապարտյալ ստացան նույնականացման քարտեր:
Նույնականացման քարտեր ստացան նաեւ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի 11 դատապարտյալ:
Նշենք, որ նրանք այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին, մասնավորապես, կնքել աշխատանքային պայմանագիր, ձեւակերպել տարիքային եւ հաշմանդամության կենսաթոշակ, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր եւ այլն:
Մինչ օրս նույնականացման քարտեր ստացել են 92 դատապարտյալ եւ կալանավորված անձ: Գործընթացը շարունակվում է:































