Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը փետրվարի 22-ին այցելելու է քանդակագործ Գագիկ Ստեփանյանի արվեստանոց՝ անձամբ ծանոթանալու Գարեգին Նժդեհի արձանի պատրաստման եւ հղկման աշխատանքներին:
NEWS.am-ի հետ զրույցում մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը նշեց, որ առաջիկա օրերին նշանակված գեղխորհրդի նիստում կլինի փուլային քննարկում, որից հետո միայն կարելի է գնահատականներ տալ:
«Արձանը մեծամասշտաբ վիճակով հղկվում է: Ինքս հղկման աշխատանքներից դրական փոփոխություններ եմ ակնկալում: Կարծում եմ, որ աշնանն արդեն արձանը պատրաստ կլինի»,- ասաց Տիգրան Բարսեղյանը՝ ավելացնելով, որ էական չէ, թե կոնկրետ որ օրը կլինի արձանի բացումը:
Նշենք, որ արձանը տեղադրվելու է կառավարության 3-րդ շենքի դիմաց:





























