Վանաձորի 24-ամյա բնակչուհի Անի Բ.-ն մեղադրվում է պոռնկագրական նյութեր պատրաստելու եւ տարածելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Անին 2013թ. հուլիսին տարածելու նպատակով պատրաստել է պոռնկագրական բնույքի նյութ: Բացի դրանից՝ նա պարբերաբար նվաստացրել է Մառլենա Ս.-ի անձնական արժանապատվությունը` տեղադրել եւ տարածել է հիշյալ պոռնկագրական բնույթի նյութը, որի պատճառով վերջինս 2013թ. նոյեմբերի 10-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ինքնասպան լինելու նպատակով փորձել է նետվել երրորդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից: Սակայն նրան նկատել եւ բռնել է եղբայրը` Արեն Ս.-ն ու կանխել ինքնասպանությունը:

Անին 2014թ. մայիսին կրկին պատրաստել եւ տարածել է պոռնկագրական բնույքի նյութը:

Անի Բ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 263-րդ, 110-րդ եւ 263-րդ հոդվածների 1-ին մասերով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: