Հարավ-արեւելյան Ասիայում սինգապուրցի հնագետները ահռելի քանակությամբ հնություններ են գտել երկու մետր խորությունից, որոնց տարիքը մոտ 700 տարի է։ Հնագիտական խումբը գլխավորել է Լիմ Չեն Սիենը։ Պեղումներն իրականացվել են նախկին նավահանգստային քաղաք-պետության տարածքում, մոտ հազար քմ։ Թեմասեկ կղզին գտնվել է Շրիվիջայ պետության կազմում։
Հնագետները հայտնաբերել են 400 կգ-ից ավելի հնություններ։ Պեղումները շարունակվելու են մինչեւ ապրիլ։
Մասնագետները հայտնաբերել են զարդեր եւ դեկորատիվ արվեստի նմուշներ։



























