Թուրքիայում մեծ արձագանք է գտել Starbucks-ի կողմից թուրքական դրոշի հանելն ու հայերից ներողություն խնդրելը։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, թե  անթույլատրելի է, երբ Starbucks-ը սրճարաններ ունի նաեւ Թուրքիայում, գնացել է այդ քայլին եւ իր սրճարաններից հեռացրել Թուրքիայի դրոշը միայն Հայկական սփյուռքի ճնշման տակ։

Թուրքական Radikal-ը նշել է, որ Հայկական սփյուռքի ակտիվ քայլերից հետո Starbucks-ը ոչ միայն հանել է Թուրքիայի դրոշով պաստառը, այլ նաեւ հայերից ներողություն խնդրել՝ շեշտելով, որ այդ պաստառն այլեւս չի օգտագործվի։

Նշենք, որ Starbucks-ի տարածած հայտարարության մեջ նշվել է. «Այս դեպքում մենք բացթողում ենք ունեցել եւ ներողություն ենք խնդրում այն բանի համար, որ վիրավորել ենք մեր հաճախորդներին եւ հասարակությանը»։