Փետրվարի 22-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կապս գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 43 AF 433 պետհամարանիշի (վարորդ` Խ. Ֆ. եւ 4 ուղեւոր) ավտոմեքենան:
***
Փետրվարի 21-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Գորիս - Ներքին Խնձորեսկ 17-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել Ն. Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 13 ՍՍ 651 համարանիշի ավտոմեքենան (2 ուղեւոր):
***
Փետրվարի 21-ին, ժամը 20.49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկահովիտ քաղաքի Անդրանիկի փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Պ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 35 ԼՕ 661 համարանիշի ավտոմեքենան:
***
Փետրվարի 21-ին, ժամը 18.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի Զ.Անդրանիկ փողոցում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆոլքսվագեն» մակնիշի 34 DC 272 համարանիշի (վարորդ՝ Տ. Պ.) ավտոմեքենան:
***
Փետրվարի 21-ին, ժամը 14.18-ին քաղաքացի Կոստանյանից ահազանգ է ստացվել, որ Վարդաղբյուր գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 MB 905 համարանիշի (վարորդ Ս. Հ. եւ 3 ուղեւոր) ավտոմեքենան:
***
Փետրվարի 21-ին, ժամը 11.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարները Մ-2 միջպետական ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում տեղեցած առատ ձյան պատճառով արգելափակված ավտոմեքենաներից դուրս են բերել եւս 28 արգելափակված ավտոմեքենա:
Ութ քաղաքացի տեղափոխվել է Վայք քաղաք:
Ժամը 13.00-ի դրությամբ ճանապարհահատվածը փակ է, կա դեռեւս արգելափակված 12 ավտոմեքենա, որոնց ուղեւորները գտնվում են Վայք քաղաքում:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***
Փետրվարի 21-ին, ժամը 10.58-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ վերջին ոլորանի մոտակայքում, ձյան մեջ արգելափակված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ արգելափակման մեջ են գտնվում 8 ավտոմեքենաներ, որոնց վարորդներին եւ ուղեւորներին ժամը 18.28-ին հրշեջ-փրկարարները տեղափոխել են Վարդենիս քաղաք, իսկ 2-ին` ՀՓՋ:
***
Փետրվարի 21-ին, ժամը 08.20-ի դրությամբ հրշեջ-փրկարարները Սեւան-Վարսեր ավտոճանապարհին արգելափակված «Օպել» մակնիշի 15 SU 675 պ/հ (վարորդ` Պ.Ղ.) ավտոմեքենան արգելափակումից դուրս է բերվել:
***
Փետրվարի 21-ին, ժամը 08.50-ի դրությամբ հրշեջ-փրկարարները Գորիս-Կապան «Մ-2» միջպետական ավտոճանապարհի «Թասեր» կոչվող ոլորաններում արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա:
Ժամը 09.00-ի դրությամբ ճանապարհահատվածը դարձել է երթեւեկելի:





























