Նոր Մոսկվայում կրկնակի սպանություն է տեղի ունեցել։ Փետրվարի 21-ի երեկոյան Շիշկինի անտառ ավանում, որը գտնվում է Մոսկվայի Տրոիցկի վարչական մարզում, երկու մարդու դիակ են հայտնաբերել։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», մահացածներից մեկի թիկունքին հրազենային վնասվածք է եղել, իսկ երկրորդին կախված են հայտնաբերել։
LifeNews-ըհաղորդում է, որ նախնական տեղեկատվությամբ, քոթեջում նրանց մարմինները հայտնաբերել է այդտեղ շինարարական աշխատանքներ իրկանացնող աշխտակիցը։
Գնդակահարվածը նրա գործընկերն է, Ուզբեկստանի քաղաքացի։ Երկրորդը տան սեփականատերն է, որին կապկպել են ու խեղդել։





























