Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 21-ին, ժամը 10.30-ին, վարչություն է ներկայացել 29-ամյա Արմեն Շ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ՌԴ Մոսկվա քաղաքի Հյուսիսային վարչական շրջանի ՆԳՎ կողմից փետրվարի 2-ից հետախուզվում էր ՌԴ քրեական  օրենսգրքի  291 հոդվածի 3-րդ մասի /կաշառք տալը/ մեղադրանքով: