Փետրվարի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նոր Կյուրին գյուղի ամառանոցներից մեկի հարեւանությամբ ծառ են կտրում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փետրվարի 17-ին, ժամը 12.00-ի սահմաններում, 66-ամյա Ռուբեն Խ.-ն, 49-ամյա Ռուդոլֆ Ա.-ն եւ 39-ամյա Գուրգեն Հ.-ն Նոր Կյուրին գյուղի 28-րդ փողոցում գտնվող, 65-ամյա Ա.-ին պատկանող հողամասից բենզասղոցով կտրել են 3 ծիրանենի եւ 1 բալենի եւ փայտանյութը հափշտակել:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:





























