Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 33-ամյա Ռազմիկ Վ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ փետրվարի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 22/2-4 հասցեում գտնվող հեռախոսների վաճառակետից գողացել է բջջային հեռախոս, որը հայտնաբերվել է խուզարկության ժամանակ:

Նույն օրը վաճառակետի մենեջերից ընդունվել է հաղորդում:

Գողության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:

Կատարվում է հետաքննություն: