Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 13.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նշավան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.59-ին, մարվել` 14.12-ին:

Ամբողջությամբ այրվել են Կ. Շ.-ի տան հյուրասենյակի գույքը` 25 քմ եւ ննջասենյակի դուռն ու պատուհանները: