Ուկրաինայում սոցիալական կայքերում «հակամոբիլիզացման» կոչեր անողները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։ Այս մասին գրում է Корреспондент.net-ը։
Ինչպես գրում է պարբերականը՝ վկայակոչելով Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը, սոցիալական կայքերում «հակամոբիլիզիացման» կոչ անող հաղորդագրությունները կգնահատվեն իբրեւ «հատուկ ժամանակաշրջանում Ուկրաինայի Զինված ուժերի եւ այլ զինվորական խմբավորումների օրինական գործունեությունը խոչընդոտող քայլեր»։
Նման իրավախախտման համար Ուկրաինայի Քրեական օրենսգիրքը նախատեսում է 5-8 տարվա ազատազրկում։
Համապատասխան տեղեկությունը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի ԱԽ-ն պարտավոր է քրեական վարույթ հարուցել ապօրինի գրառման փաստով։





























