Փրկարար ծառայությունը փետրվարի 23-ին, ժամը 19.03-ին ահազանգ է ստացել, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին – Երեւան հատվածի 3-րդ կմ-ում «Նիսսան» մակնիշի 34VV530 պ/հ (վարորդ Ա. Ս. ծնվ.1991թ.) ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Դեպքի վայրում են գտնվել ՃՈ աշխատակիցներ:





























