«Զանգակ» հրատարակչությունը այս տարի եւս նախաձեռնել է յուրօրինակ միջոցառում, որի արդյունքում ձեզանից յուրաքանչյուրը հետաքրքիր հնարավորություն ունի նվիրելու գիրք իր մտերիմին, հարազատին կամ պարզապես ծանոթին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին հրատարակչության մամուլի ծառայությունից, մրցույթի պայմանները շատ պարզ են. 2015 թ-ի փետրվարի 19-ից մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում այցելե՛ք www.zangak.am, ընտրե՛ք ներկայացված գրքերից մեկը եւ ընծայագրե՛ք այն Ձեր կողմից ընտրված հասցեատիրոջը՝ ներկայացնելով, թե ինչու եք հենց այդ գիրքն ընտրել եւ ինչու եք ցանկանում նվիրել նրան:
ԶԱՆԳԱԿ հրատարակչությունը միջոցառման ողջ ընթացքում ամեն օր կառանձնացնի մինչեւ 5 առավել յուրօրինակ ընծայագրերը, եւ դրանք ներկայացնողների անունից գրքերը կնվիրի հասցեատերերին:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրի շրջանակներում կարող եք ներկայացնել առավելագույնը 5 հայտ:
Հայտ ներկայացնելու համար պետք է ընդամենը կայքից ընտրել որեւէ գիրք, նույն էջում սեղմել «ՆՎԻՐԵԼ ԳԻՐՔԸ» կոճակը, լրացնել անհրաժեշտ դաշտերը եւ ուղարկել:
Արդյունքների մասին կտեղեկանաք մեր պաշտոնական կայքում, ինչպես նաեւ Ձեր կողմից նշված էլ. փոստի միջոցով:
Հայտերը կարող եք ներկայացնել մինչեւ մարտի 12-ը՝ ժամը 12:00:
Նվեր-գրքերը հայտերում լրացված հասցեատերերին (ոչ հայտը ներկայացնողներին) կտրամադրվեն «Զանգակ» գրատանը մարտի 13-ին՝ ժամը 17.00-ին:





























