Փետրվարի 23-ին, ժամը 13.35-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նշավան գյուղում տուն է այրվում:

Մենկած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, անհայտ պայմաններում ամբողջությամբ այրվել է 1971 թ. ծնված Կարապետ Շ.-ի տան հյուրասենյակը եւ 2 ննջասենյակները:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 14.12-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:

Նյութական վնասի չափը պարզվում է:

Արարատի մարզի հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: