Ինդոնեզիայի արեւելքում, այսօր՝ փետրվարի 25-ին, Ռիխտերի սանդղակով մինչեւ 5,7 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի եղել: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Օդերեւութաբանության, եղանակաբանության եւ երկրաֆիզիկայի ազգային վարչությունից:
Առաջին եւ ավելի հզոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արեւելյան Կալիմանտան նահանգի Տարական քաղաքից 412 կմ դեպի հյուսիս-արեւելք:
Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է ընդամենը 10 կմ խորության վրա:
Երկրորդ երկրաշարժը եղել է 5,3 մագնիտուդով, որի էպիկենտրոնը գտնվել է Հալմահերա կղզու արեւմտյան մասի մոտ: Այս դեպքում եւս օջախը գտնվել 10 կմ խորության վրա:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:



























