Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-Արգենտինա ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը դիտել են Սոչիի բարերից մեկում։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, Ռուսաստանի նախագահն ու վարչապետը աշխատանքային հանդիպումից հետո մտել են Սոչիի ծովափնյա բարերից մեկը ու միացել ֆուտբոլի երկրպագուներին։
Պուտինը գարեջուր է պատվիրել, իսկ Մեդվեդեւը՝ թեյ ու մի շիշ պեպսի։ Երբ նրանք բար են մտել, Ռուսաստանի հավաքականը պարտվում էր 1-3 հաշվով։ Խաղն ավարտվել է 2-3 հաշվով՝ հօգուտ Արգենտինայի։




























