Չինաստանի Յունան նահանգում 5,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով 20 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է Կենտրոնական չինական  հեռուստատեսությունը:

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց մեծ մասի կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կիրակի տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մյանրամրին սահմանակից Լինցան շրջանի Ցանյուան Վասկով ինքնավար գավառում:

Իշխանությունները աղետի գոտի են ուղարկել հազարավոր վրաններ եւ երկու հազար ծածկոց: