Չինաստանի հարավարեւմտյան Յունան նահանգում 5.5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 50-ի: Ինչպես գրում է «Սինհուա» գործակալությունը, նրանցից 8-ը գտնվում են ծանր վիճակում: Նշենք, որ Մյանմարի սահմանին գտնվող Չինյուան Վասկ ինքնավար գավառում տեղի ունեցած երկրաշարժը ավերել է ավելի քան 15 հազար տուն, գրում է ՏԱՍՍ-ը:

Երկրաշարժի հետեւանքները վերացնելու  համար հատկացվել է 650.4 հազար դոլար:

Յունան նահանգը Չինաստանի ամենակտիվ սեյսմիկ շրջաններից է: Այստեղ վերջին խոշոր երկրաշարժը եղել էր 2014թ. օգոստոսին, որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 600 մարդ: