Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը նույնպես որոշել է կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնել:

NEWS.am-ի հետ զրույցում քաղաքապետն իր որոշումը բացատրեց հետեւյալ կերպ. «Նախ որովհետեւ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է կուսակցության նախագահի պաշտոնից: Երկրորդ՝ նորընտիր նախագահը հայտարարել է ընդդիմություն լինելու մասին»:

Նշենք, որ Աղասի Հակոբջանյանը միակ քաղաքապետն է, որը եռյակի կազմակերպած մարզային հանրահավաքների ժամանակ ԲՀԿ-ի կողքին էր:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Այս հայտարարությունից հետո Գյումրիի, Աբովյանի, Նոր Հաճնի եւ Բյուրեղավանի քաղաքապետերը կուսակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել: