Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ինքնակամ բաժին է ներկայացել 28-ամյա Վանուշ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի մեղադրանքով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):





























