Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մարտի 8-ին, ժամը 03.00-ին, Երեւանի Ն. Զարյան փողոցի թիվ 21 շենքի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 36-ամյա Բագրատ Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2015թ. փետրվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերի եւ 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:





























