Ոստիկանության Մաշտցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 7-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ 17-րդ թաղամասում գտնվող հյուրանոցի մոտ գտնվող պատի տակ փամփուշտներ եւ նռնակ է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ Նազարբեկյան փողոցի թիվ 20/7 շենքի մոտ, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է 3 նռնակ` պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 490 փամփուշտ եւ 1 փափշտատուփ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: