Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 7-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու աստիճանների մոտ զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերվել է պարկի մեջ դրված տարբեր տրամաչափի 275 փամփուշտ, ինքնաշեն ատրճանակ, նռնակի օղակով 4 ճուլկիներ, նռնակ եւ ինքնաձիգի լիցքավորված 3 փամփշտատուփ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: