Մարտի 8-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դալար գյուղում ամուսինը ծեծել է կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ, 54-ամյա Հակոբ Մ.-ն ձեռքերով հարվածել է կնոջ` 33-ամյա Զենֆիրա Ա.-ի գլխին եւ մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Նույն օրը, ժամը 01.30-ին, Զենֆիրա Ա.-ից ընդունվել է հաղորդում եւ տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: