ՌԴ Սամարա քաղաքում ձերբակալվել է ենթադրյալ հանցագործը, որը մեղադրվում է անցյալ տարի բնակելի շենքի խորդանոցից քաղցրավենիքների եւ գործիքների կողոպուտի մեջ։
Քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 33-ամյա տեղաբնակը, որը նախկինում ձերբակալված է եղել կողոպուտի համար։ Հանցագործը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ ինքը կերել է գողացած խմորեղենն ու պաղպաղակները, իսկ նրա տունը խուզարկելիս հայտնաբերվել են գողացած գործիքները։





























