Մարտի 8-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մարտի 8-ին, ժամը 16.30-ին, ոստիկանությունում 27-ամյա մի երիտասարդ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 6/6 հասցեի դիմաց «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց շարժման ընթացքում վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, նրան տեղափոխել հիվանդանոց ու ներկայացել ոստիկանություն:

Կատարվում է քննություն:

***

Մարտի 8-ին, ժամը 13.10-ին, Նոյեմբերյան քաղաքի Երեւանյան խճուղում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: