Երեւանի Կիեւյան կամրջի տակ այսօր՝ մարտի 9-ին, հայտնաբերվել է երիտասարդի դի:

NEWS.am-ը ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ ժամը 19.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի (մոտ 25 տարեկան):

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: