Թուրքիայում երեք մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են Տաջիկստանում արգելված «Խումբ 24» շարժման առաջնորդ Ումարալի Կուվվատովի սպանությանը մասնակցության մեջ: Ըստ ՌԻԱ Նովոստիի, տաջիկ ընդդիմադիր գործչին սպանել են Ստամբուլում:
Նշվում է, որ ձերբակալվածների մեջ է գործչի ծանոթը, որը սպանությունից կարճ ժամանակ առաջ եղել է Կուվվատովի տանը, ինչից հետո ամբողջ ընտանիքը վատ է զգացել:
Տաջիկստանի ընդդիմության առաջնորդ Ումարալի Կուվվատովը գնդակահարվել է մարտի 6-ին:





























