Ռուսական ռուբլու փոխարժեքը դոլարի եւ եվրոյի նկատմամբ մարտի 11-ին շարունակել է աճել։

Դոլարի փոխարժեքը, ըստ Մոսկվայի բորսայի տվյալների, ժամը 19:14-ի դրությամբ նվազել է 0,43 ռուբլով՝ հասնելով 62,10 ռուբլու, եվրոյի փոխարժեքը՝ 1,24 ռուբլով՝ հասնելով 65,74 ռուբլու, հաղորդում է РИА Новости-ն։

Նշվում է նաեւ, որ Brent տեսակի նավթի գինը այդ ժամի դրությամբ բարձրացել է 0,8%-ով՝ հասնելով բարելի դիմաց 56,8 դոլարի։