Նոր Բրիտանիա կղզում Պապուա Նոր Գվինեայում այսօր՝ մարտի 16-ին, 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ըստ այդմ, ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 հազար բնակիչ ունեցող Ռաբաուլ քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:
Երկրաշարժի օջախը գտնվել է 198,9 կմ խորության վրա: Տուժածների ու ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



























