Ինդոնեզիայի արեւելքում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ օդերեւութաբանության, կլիմայագիտության եւ գեոֆիզիկայի ազգային ինստիտուտը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սուլավեսի կղզու Սուվավա բնակավայրից 100 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ Մոլության ծովի մակերեւույթից 42 կմ խորության վրա։
Զոհեր եւ ավերածություններ չկան։




























