Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում 5.4 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Երկրաշարժը մարդկանց հարկադրել է լքել բնակարաններն ու գրասենյակները, սակայն ավերածությունների եւ զոհերի չի հանգեցրել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պուեբլա նահանգի Չյատուլա դե Տապիա քաղաքից 37 կմ հարավ՝ ծովի մակարդակից 61 կմ խորության վրա, գրում է Gazeta-ն։




























