«Ժառանգություն» կուսակցության՝ վերջերս կայացած համագումարը մեկը կարող է բնորոշել որպես ջրբաժան, մյուսը` կարեւոր կամ ապագային միտված, բայց փաստը մնում է փաստ, որ այն հայաստանյան ողջ քաղաքական դաշտի համար կարեւոր հանգրվան հանդիսացավ։ Այս մասին հուլիսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, թեպետ կուսակցության համագումարից հետո խմբակցությունը եւ վարչությունը բաղկացած են տարբեր անդամներից, բայց դա միայն դրական ձեռքբերում է։ «Այդ մանրակերտի կիրառմամբ մենք ցանկանում էինք, որպեսզի խմբակցությունը հաշվետու լինի վարչությանը, այսինքն՝ կառավարումը տեղի ունենա համագումարի արդյունքում ընտրված մարմնի միջոցով»,-նշեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության համագումարը տեղի է ունեցել հուլիսի 10-ին:




























