Հուլիսի 28-ին տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որտեղ հիմնական թեման լինելու է հանրահավաքային պայքարի վերսկսումը: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, քաղխորհրդի նիստը կվարի Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի ժամանակ կհստակեցվեն նաեւ ժամկետները, թե երբ պետք է տեղի ունենա հանրահավաքային պայքարի առաջին ակցիան: Լեւոն Զուրաբյանն ասաց նաեւ, որ ժամկետները հստակեցվելուց հետո այդ մասին շտապ տեղյակ կպահվի հասարակությանը:
Բացի այդ, օգոստոսի 1-ին լրանում է ՀԱԿ-ի ստեղծման 2 տարին, որի առթիվ ՀԱԿ-ի անդամ կուսակցությունները այդ օրը մինի-հավաք կկազմակերպեն Սարյանի արձանի մոտ:




























