Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արձագանքել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային համաձայնության կապակցությամբ։
«Հայաստանը ողջունում է Իրանի եւ միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության երկարատեւ կառուցողական ջանքերի արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել համապարփակ կարգավորման: Դա կնպաստի տարածաշրջանում կայունության եւ համագործակցության ամրապնդմանը։
Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման գործընթացում այս լուրջ առաջընթացը վկայում է, որ անգամ ամենաբարդ խնդիրները հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով»,- նշել է Նալբանդյանը։





























