Իրանը կվերակառուցի Արակի ռեակտորը եւ մարտական պլուտոնիում չի արտադրի: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Չնայած մի շարք պատժամիջոցների թուլացմանը, Իրանին երկակի նշանակության արտադրանքի մատակարարումներին առնչվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արգելքը, ամեն դեպքում, պահպանվում է:
Թեհրանը նաեւ պարտավորվում է վերամշակված միջուկային վառելիքի օգտագործման հետազոտություններ չանցկացնել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը պատմական իրադարձություն է:





























