Արագ սննդի Burger King ռեստորանների ցանցը վճարել է Բուրգեր եւ Քինգ ազգանուններով ամերիկացի զույգի հարսանիքի ծախսը: Ըստ Associated Press-ի, բացի այդ, ընկերությունն Իլինոյսից զույգին նվերներ է մատուցելու:
Ըստ Gazeta-ի, Ջոել Բուրգերն ու Էշլի Քինգը Բուրգեր-Քինգ մականունը ստացել են դեռեւս հինգերորդ դասարանում. ապագա ամուսինները ծանոթ են մանկությունից:
Burger King-ի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ընկերությունը ցանկանում է օգնել երջանիկ զույգին՝ ուրախ հարսանիք անել: Պսակադրության արարողությունը նախանշված է հուլիսի 17-ին:





























